Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ լավ է, որ ցմահ ազատազրկված անձին պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման մասին դատարանը որոշում ընդունեց: Բայց, վերստին պնդում եմ, չի կարող և չպետք է պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դատարանի որոշումը պայմանավորված լինի տուժողների իրավահաջորդների դիրքորոշմամբ, կամ ներելով: Նայեք գոնե ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան»: |