ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Դարոն Աճեմօղլուի հորդորը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին
20:35, 24.01.2020 | mamul.am
4372 | 0

Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կոչ է արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի։

Տնտեսագետը հատկանշական է համարել Չինաստանի օրինակը, որն, ըստ նրա, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց։

Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն, սակայն իրականում ուղղել են քաղաքական հակառակորդների դեմ։

Տնտեսագետը վստահ է՝ քաղաքական այս ձևը, որ նա կոչում է «սիծինպինյան», բացասաբար է ազդում պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա։

«Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակորդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները», - ասել է Աճեմօղլուն։

Հայաստանում ի սկզբանե առկա էր վտանգ, որ երկիրը կառաջնորդվեր այդ արատավոր ուղով, նշել է տնտեսագետը։ Նրա կարծիքով՝ այդ վտանգը դեռևս պահպանվում է։

Հիշեցնենք, որ 2018 թ. մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ հեռախոսազրույց է ունեցել հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ, որը, նրա խոսքով, պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր