ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փաշինյանն ունակ չէ ռազմավարական տրամաչափի բարեփոխումներ իրականացնել». Վահագն Ավագյան
21:50, 24.01.2020 | mamul.am
5226 | 1

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունում ռազմավարական տրամաչափի փոփոխությունների անհրաժեշտությունից այսօր խոսել է մարդ, ով բառի բուն իմաստով երեկ իր էջում տարածել էր ոստիկանապետի մասնակցությամբ հնդկական էժան ֆիլմի սցենարով բեմադրված մի թատրոն ու շնորհակալություն էր հայտնել ֆիլմի «բարի» հերոսին՝ «չարին» հաղթելու և մեր ժողովրդին «փրկելու» համար։

Անկեղծ ասած, երբ Նիկոլ Փաշինյանը լուրջ դեմքով հավաքում է ինչ-որ մարդկանց խորհրդակցության ու մյուսներից էլ լուրջ դեմք պահանջելով սկսում է խոսել բարձր մատերիաներից, աչքիս առաջ գալիս է 2019թ․-ի տխրահռչակ անվտանգության խորհրդի նիստը, որտեղ էլ ավելի լուրջ դեմքով Նիկոլը խոսում էր վեթթինգից, անցումային արդարադատությունից և արցախյան ռեժիմի մնացորդներից։

Նիկոլ Փաշինյան գործիչը և իր շուրջ հավաքված մարդկանց խումբը (մեծ հաշվով դա քաղաքական թիմ չէ) ունակ չեն ռազմավարական տրամափաչի բարեփոխումներ իրականացնել։ Եթե ունակ լինեին, ապա դա կանեին, երբ ունեին ժողովրդի բացարձակ մեծամասնության մանդատը։

Հարցը այն է, թե երբ է այս ճշմարտությունը գիտակցվելու Նիկոլ Փաշինյանի կողմից և թե ինչպես է նա վարվելու, երբ այդ գիտակցումը գա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր