ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արփինե Հովհաննիսյանը՝ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկության մասին
23:45, 24.01.2020 | mamul.am
5910 | 0

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է այսօր ՀՔԾ-ի կողմից կատարած խուզարկությանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։

«Հրայր Թովմասյանը՝ որպես Սահմանադրական դատարանի անդամ, նշանակվել է նախորդ Սահմանադրությամբ, որը նախատեսում էր բացարձակ անձեռնմխելիություն, որը նշանակում է՝ անկախ նրանից, թե քրեական գործը վերաբերում է Սահմանադրական դատարանի լիազորություններին, թե չի վերաբերում, միևնույն է, քրեական գործ հարուցելիս և հետագա ընթացակարգերի ժամանակ պիտի պահպանվեն Սահմանադրությամբ և դատարանի մասին նախատեսված երաշխիքները։ Այսօր խուզարկության ժամանակ, չգիտես ինչու, դատարանի որոշումը չէին տրամադրում։ Իրականում փոքրիկ բան չէ, բայց գիտե՞ք ինչու չէին տրամադրում, ենթադրենք՝ Հրայր Թովմասյանին մեղսագրվող արարքը կապ չունի ՍԴ լիազորությունների հետ, հիմա եկել են խուզարկում են, այն ունի տրամաբանություն։ Վարույթն իրականացնող մարմինը ինչ-որ մի բան պիտի փնտրի, ես չեմ դուք եք, էս ճնշումների ժամանակաշրջանում ի՞նչ էին փնտրում բնակարանում, ուզում եմ հասկանալ»,- ասել է նա:

Հարցին, թե գուցե ինչ-որ փաստաթղթե՞ր էին փնտրում քննիչները, Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է. «Բանն այն է, որ այդ գործողության տրամաբանությունը չի ենթադրում խուզարկություն՝ այն էլ այդքան ժամանակ հետո, եթե ինչ-որ բան էլ լիներ, ակնհայտ է չէ՞, որ այնտեղ չէր լինի այլևս, որովհետև այնպիսի խայտառակ ճնշումների պայմաններում, ինչպիսիք Հրայր Թովմասյանի նկատմամբ են կիրառվում, եթե մի բան էլ լիներ էլ, չէր լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Հովհաննիսյանը՝ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկության մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր