ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Սա բացահայտ ահաբեկում է». Ավետիք Իշխանյան
00:05, 25.01.2020 | mamul.am
5606 | 2

«Որևէ պետության մեջ մարդու իրավունքները պաշտպանվում են ոչ թե որևէ անձի կամքի շնորհիվ, որ, պայմանական ասած՝ բարի թագավորը մեր բոլորի իրավունքները կպաշտպանի, այլ պետական անկախ կառույցներով: Եվ երբ այդ պետական կառույցները չեն գործում, խոսել մարդու իրավունքների մասին՝ անիմաստ է»,- 168 TV-ի եթերում ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում մինչև 2018թ. իշխանափոխությունն այդ իմաստով մեծ խնդիրներ են եղել, որովհետև պետական կառույցները կախվածության մեջ են եղել գործադիրից, բայց ոչ բոլորը, սակայն, փաստորեն, իշխանության եկած նոր ուժը ոչ միայն չհանդուրժեց, որ կարող են լինել առանձին, անկախ դատավորներ, այլև գնաց այդ պետական կառույցների և հատկապես՝ ՍԴ-ի կատարյալ ոչնչացմանը:

«Հիմա Հայաստանում տեղի է ունենում մեկ անձի վոլյունտարիզմի քաղաքականություն: Մեր հասարակությունը, ցավոք սրտի, ոչ թե ուզում է ուժեղացնել պետական կառույցները, այլ փնտրում է փրկիչ, լավ թագավոր»,- ասել է իրավապաշտպանը:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, Ավետիք Իշխանյանն ասել է, որ դա բացահայտ ահաբեկում է. «Սկսած նրա հարազատների նկատմամբ բիրտ և հակաօրինական ճնշումներից, էլ չեմ ուզում օրենքների մասին խոսել: Սա ուղղակի Սահմանադրական դատարանի ոչնչացում է նշանակում»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Սա բացահայտ ահաբեկում է». Ավետիք Իշխանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր