ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
««Լիդիանի» հետ կապված որոշ գործառույթներ ենք իրականացնում». Շրջակա միջավայրի նախարար
01:00, 25.01.2020 | mamul.am
3044 | 0

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված խնդրին: Հարցին, թե «Լիդիան Արմենիայի» խնդրի հետ կապված «թայմ աո՞ւթ» է հայտարարված, նախարարը պատասխանել է. «Չեմ կարող ասել՝ ինչ է հայտարարված, պաշտոնական հայտարարություն ո՛չ այս, ո՛չ այն կողմից չկա: «Լիդիանի» հետ կապված որոշակի գործառույթներ ենք իրականացնում: Եթե հիշում եք, 13 կետով անհամապատասխանությունների վերաբերյալ փաստաթուղթ էինք ներկայացրել վարչապետին, դրա շրջանակներում, ինչը որ կարելի է ուսումնասիրել, հետազոտել՝ փորձանմուշների մասով, մենք դա իրականացնում ենք, իսկ մյուս մասով տվյալները ներկայացրել ենք Քննչական կոմիտե, որպեսզի քրեական գործի շրջանակներում ուսումնասիրեն»:

Թեմայի վերաբերյալ նախարարը խուսափել է այլ մանրամասներ հաղորդել, մասնավորապես՝ այն տեղեկատվությանը, թե «Լիդիանը» որոշել է վաճառել ծրագիրը մի քանի կետով, կատարել վերաֆինանսավորում և դիմել արբիտրաժ: Նախարարը հավաստիացրել է, որ ցանկացած գործողություն իրականացնելիս՝ ուղղորդվում են պետական շահով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր