Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.83, EUR 570.56, RUB 6.57, GBP 633.62
+26 °C, +18 °C ... +28 °C Վաղը`+30 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի
10:05, 25.01.2020

Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության` երկրաշարժի հետևանքով կա 19 զոհ և ավելի քան 1015 տուժած:

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր