ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
#NASA-ն հայտնել է, թե երբ վտանգավոր աստերոիդը կանցնի Երկիր մոլորակի կողքով
13:35, 25.01.2020 | mamul.am
12338 | 0

163373 համարը կրող աստերոիդը, որը դասակարգվում է որպես պոտենցիալ վտանգավոր, մոտենում է Երկրին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությանը (NASA):

Տիեզերական մարմինը ունի 440-990 մետր տրամագիծ: Փետրվարի 15-ին այն կմոտենա Երկրից նվազագույն հեռավորության վրա կլինի, ինչը 15 անգամ ավելին է՝ Երկրից Լուսին ընկած հեռավորությունից:

Աստերոիդը հայտնաբերվել է 1995 թվականին։ Այն պատկանում է Ապոլոն խմբին, և նրա շարժման հետագիծը հատվում է Երկրի ուղեծրին: Այդ պատճառով էլ այն դասակարգվում է որպես պոտենցիալ վտանգավոր: Համար 163373 աստերոիդը հաջորդ անգամ Երկրի մոտով անցնելու է 2075 թվականին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր