ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում պտուղը մահացած է ծնվել. հարազատները մեղադրում են բուժանձնակազմին
12:25, 25.01.2020 | mamul.am
5262 | 0

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 31-ամյա Մ. Մ-ի դիմումի փաստով։

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 24-ին իր կնոջը՝ 29-ամյա Լ. Մ-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում 38 շաբաթական հղիության փուլում կեսարյան հատումը ժամանակին չեն իրականացրել, ինչի հետևանքով նույն օրը, ժամը 03։00-ին, կինը, ով Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, պտղին ծննդաբերել է մահացած։ Հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Մ. Մ-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը կատարվել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ ճիշտ կատարելու հետևանքով։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր