ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Վարչապետը ներկայացրեց Սերժ Սարգսյանի ժառանգությունն Արցախի հարցով և դիմեց Արցախի նախագահի թեկնածուներին
13:30, 25.01.2020 | mamul.am
5343 | 0

Կապանում ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում սպասվող նախագահական ընտրությունների շուրջ ծավալվող քաղաքական զարգացումներին: «Հուսահատությունից ջախջախված՝ հույս ունեն Արցախի նախագահական ընտրություններում ժողովրդի կողմից մերժված մեկին դարձնեն Արցախի նախագահ, բայց էդ էլ չի ստացվելու, որովհետև ՀՀ ու Արցախի Հանրապետության ղեկավարների և կառավարությունների համար այս սցենարը պարզ ա: Ի՞նչ են ուզում ասել՝ ոչ հայանպաստ քաղաքականություն ա վարում կառավարությունն Արցախի հարցում և ահա, եթե Ղարաբաղում ընտրվի այնպիսի նախագահ, որը դեմ չի ՀՀ իշխանություններին, սպառնալիքներ ա ստեղծում Արցախի համար: Սկսել են թեզ շրջանառել, թե Սերժ Սարգսյանի ժառանգությունը, գյոզալ ժառանգությունն էս իշխանությունը կորցրեց: Եկեք նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Սարգսյանը Ղարաբաղի հարցում:

Երեք հիմնական պարբերություն է:

Պարբերություն առաջին. Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են (այնպես, ինչպես դրանք կապված են միմյանց հետ)` 7 շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի Զանգելանի, Կուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը: Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները: Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում:

Պարբերություն երկրորդ. վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները: Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը, և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների: Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ:

Պարբերություն երրորդ. միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչև վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»,- ասաց Փաշինյանը:

«Երբ ես դարձել էի ՀՀ վարչապետ, ինձ առաջարկվել է շարունակել էն կետից, ինչ կետում ընդհատել է Սերժ Սարգսյանը: Ասել եմ այն, ինչի մասին ասել եմ Ստեփանակերտում, և որի մասին արդեն գիտեք: Հիմա Արցախի ընտրությունների թեկնածուները պետք է ասեն՝ նախկին իշխանության այս ժառանությունն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր