«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը իր պաշտոնավարման ընթացքում հռետորաբանության մեջ այդպես էլ չտարբերակեց իր դուշմաններին թշնամիներից, թշնամիներին` մրցակիցներից: Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու ու առհասարակ բնության գունապնակը լիարժեք տեսնողներին «տեղը չբերող» պիտակավորելու: Իհարկե, Փաշինյանի մոտեցումները չեն կարող փոխել մեր քաղաքական գիծը: Դասական քաղաքականությունը վեր է շնորհակալ կամ երախտամոռ վարքագծից: Կարևորը մեր պետականությունն է, որի կողքին ենք մենք ցանկացած փորձության ժամանակ»: |