ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ինչ նախնական ախտանշաններ է ունենում չինական կորոնավիրուսով վարակված մարդը
10:55, 26.01.2020 | mamul.am
23152 | 0

Չինացի բժիշկները ներկայացրել են այն ախտանշանները, որոնք ունենում են չինական կորոնավիրուսով վարակված մարդիկ: Ըստ նրանց՝ հարբուխ կամ գրիպ հիշեցնող նշաններն ի հայտ են գալիս հիվանդության ուշ փուլում: Իսկ թոքաբորբի սկզբում ի հայտ են գալիս ոչ բնորոշ ախտանշաններ, որոնք են փորլուծությունը, սրտխառնոցը, մարսողական այլ խնդիրները, գլխացավերը, առավել հազադեպ՝ ուժգին սրտխփոցները, կրծքում սեղմման զգացողությունը:

Նշվում է նաև, որ մի շարք դեպքերում հիվանդների մոտ դրսևորվել են միայն ատիպիկ ախտանշաններ, նրանք չեն ջերմել, ուստի կորոնավիրուսի ախտորոշումը հնարավոր է դարձել միայն հավելյալ անալիզների հետո:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջերին չինացի բժիշկները Առողջապահության համաշխարհային կազմակերպոթյանը հիշեցրել էին անհայտ ծագման թոքաբորբի մասին Ուհան քաղաքում: Հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է:

Այժմ արդեն, ըստ պաշտոնական տվյալների՝ միայն Չինաստանում վարակված է 1975 մարդ, 56-ն արդեն մահացել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր