ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Այսօր վրաերթի զոհ դարձած 10-ամյա Էլենի հուղարկավորության օրն է. նա ընտանիքի միակ երեխան էր
12:35, 26.01.2020 | mamul.am
21352 | 0

Այսօր Երևանում տեղի ունենալու ողբերգական վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա Էլենի հուղարկավորությունը։
Նա սովորում էր Երևանի թիվ 52 դպրոցում, ընտանիքի միակ երեխան էր։ Ընտանիքը գտնվում է սոցիալական անապահով վիճակում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի էր ենթարկել մի երեխայի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր