ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վրաստանի ընդդիմությունը պահանջում է արգելել ամերիկյան մի շարք կազմակերպությունների աշխատանքը
19:10, 27.01.2020 | mamul.am
7643 | 0

«Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության անդամներն ու նրանց կողմնակիցներն ակցիա են անցկացրել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան առջև՝ պահանջելով արգելել երկրում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) և ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի (The National Democratic Institute) գործունեությունը:

Այս կազմակերպությունները Վրաստանում իրականացնում են հասարակական կարծիքի ուսումնասիրություններ: Հարցման արդյունքների նկատմամբ անվստահությունն առավել հաճախ արտահայտվում է իշխանության ներկայացուցիչների կողմից:
Ընդդիմության ներկայացուցիչները նաև Վրաստանի իշխանություններին կոչ են անում նախաձեռնել հետաքննություն՝ կապված այդ կազմակերպությունների գործունեության հետ: Ըստ ընդդիմության՝ ներկայացուցիչների, բոլոր հարցումների արդյունքները կեղծված են և ապատեղեկատվություն են հանդիսանում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր