ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Էս գրիչն էդ ամեն ինչի սիմվոլն է». Նիկոլ Փաշինյան
12:50, 27.01.2020 | mamul.am
11206 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում կրկին անդրադարձել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին ու «գրիչի» պատմությանը:

«Իրավաբանների ու մարդկանց խումբ կար, որոնք դիմել էին ինձ ու ասել, որ Թովմասյանի գտնվելը ՍԴ նախագահի պաշտոնին ապօրինի է և որ ունեն տեղեկատվություն, որ էդ կոմբինացիան առանց կեղծիքների հնարավոր չէր լինի անել: Եթե անկեղծ ասեմ՝ այս տեղեկատվությունը նախնական հետաքրքիր թվաց, բայց նույնիսկ այն ժամանակ չհանձնարարեցի դրանով զբաղվել, որովհետև 2018-ի ամառն էր, գիտեք՝ ինչ օրակարգ էր իմ սեղանին: Երբ ժամանակ ունեցա ու էն մարդիկ, ովքեր վերլուծությանը տիրապետում են, ասացի՝ նորմալ բացատրեք, հասկանամ՝ ինչ ա կատարվում: Էդ ընթացքում հետազդակներ եմ ստանում՝ պրոբլեմներ կլինեն, լարվածություն կառաջանա.. Էս հարցը դրված ա եղել իմ սեղանին ու հաշվի առնելով իմ անցած ճանապարհը՝ ասել եմ՝ անսկզբունք խաղերի չեմ գնալու: Հանձնարարել եմ այս թեման հասկանանք՝ ինչքանով ա համապատասխանում իրականությանը: Էս ընթացքում էս երկխոսությունն անընդհատ գնացել է: Որ՝ ա՛յ, Թովմասյանը պատրաստ է համագործակցության, ինքն ա գրել Սահմանադրւթյունը և այլն: Բայց էլի ինձ համար չի եղել հարց, որ ես պետք է ինչ-որ իրավիճակ օգտագործեմ նեղ կուլիսային պայմանավորվածության համար: Եվ այդ ժամանակ էր, որ ի հայտ եկավ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակը, և թեման, որ ՍԴ նախագահի կարգավիճակն օկուպացված է, դարձավ հանրամատչելի: Էդ ընթացքում նամակի վրա բնականաբար սկսեցին գալ տարբեր ինֆորմացիաներ: Էն ժամանակ, երբ ՍԴ նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կրեպ չի համաձայնվելու իր կեղծքիները կոծկել, ՍԴ նախագահը սկսեց քաղաքական դաշտում որոշակի պաշտպանություններ փնտրել ու ըստ էության, պրոցեսը կուլմինացիային հասավ ապրիլ, մայիս, հունիսին, որոնք ուղղված էին ՀՀ պետական շահերի դեմ: Արդյունքում եղավ այն, որ հարուցվեց քրեական գործ և տեղի ունեցավ ամենակարևոր բացահայտումը՝ ապացուցված, փաստացի, անառարկելի, որ ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում եղել է կեղծիքով, ու եղել ա երկու տրամաբանություն, փաստն օգտագործել ու ՍԴ նախագահի ու դրա միջոցով ՍԴ-ն առնել կանտրոլի տա՞կ, թե՞ գտնվել սկզբունքային ու գնալ իրավական ճշգրիտ գնահատականների ճանապարհով: Էս գրիչը, որը շատ պուճուր դետալ ա թվում, էդ ամեն ինչի սիմվոլն ա, որ կարայինք անեինք էնպիսի քայլեր, որ լիներ էնպիսի ՍԴ նախագահ, ինչպիսին եղել է ՍԴ նախագահն իր ստեղծման առաջին օրից: Սրա համար ա կարևոր էս դետալը: Երբ ՍԴ նախագահը տեսել ա, որ խամաճիկությունը մեզ պետք չի, դառել ա ընդդիմություն ու իմ գնահատականն ա, որ ներքաշվել ա հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ: Եթե ուզենայինք անսկզբունք համաձայնության գալ ու ասել՝ լավ դե, ՍԴ ա էլի, ոչինչ, մեր ձեռը թող կոմպրոմատ լինի, պետք եղած ժամանակ կօգտագործենք, բայց երբ հասկացել են, որ սկզբունքային ենք լինելու, սկսել են գործել իշխանության դեմ, քաղաքական բնույթի հայտարարություններ անել: Հիմա էս պատմության ևս կարևոր դետալ՝ էս բոլոր ինֆորմացիային իրա բոլոր դետալներով երեք հոգի է տիրապետում, բայց նրանցից երկուսը էսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլև գործող իշխանության ու նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից... Դետալները դասավորեք էս շարքի ու տրամաբանության մեջ ու ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի: Իմ քաղաքական գնահատականը նաև սա է, որ այդպիսի կեղծիքների միջոցով ընտրված մարդն իրավունք չունի ՍԴ նախագահ լինել»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր