ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Շինաշխատանքը սկսվել է Մարությանի թույլտվությամբ՝ բակային տարածքի հաշվին». Դավիթ Խաժակյան
16:25, 27.01.2020 | mamul.am
7429 | 0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շինթույլտվությունների ոլորտի խնդիրները հասնում են բակեր և վնասում մարդկանց օրինական շահերը: Նկարում կարող եք տեսնել Հանրապետություն 58 շենքի բակում մի շինարարական աշխատանք, որն սկսվել է Մարությանի կողմից տրված շինթույլտվությամբ և բակային տարածքի հաշվին. խանգարելով բնակիչների ելումուտը` իրականացվել են փորման աշխատանքներ: Առանց բնակիչների համաձայնությունն ստանալու` քաղաքապետարանը թույլատրել է ձևափոխել շենքի ընդհանուր բաժնային սեփականությունը` անտեսելով մի շարք անվտանգային խնդիրներ:
Բնակիչների ջանքերով շինարարությունը դե յուրե կասեցվել է դատարանի որոշմամբ:
Հիմա էլ պարզվում է, որ քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ, քողարված ձևով աշխատանքներ, այնուամենայնիվ, կատարվել են և դատարանի որոշման պահին եղած վիճակից շինարարությունն առաջ է անցել:

Ակնկալում եմ համապատասխան ստորաբաժանումների արձագանքը՝ պատշաճ վարչարարության իրականացման ակնկալիքով:

ԶԼՄ-ներին տեղեկացնում եմ, որ բնակիչները պատրաստակամ են իրենց խնդրի մանրամասները ներկայացնելու և հիմնավորելու, որ քաղաքապետարանն այդպիսի շինթույլտվություն տալու իրավունք չուներ: Պատրաստ եմ տրամադրել բնակիչների կոնտակտային տվյալները:

Նկարներում կարող եք տեսնել բակային ընդհանուր տարածքի փորման աշխատանքները, ինչն էապես խոչընդոտում է հարակից մուտքերի բնակիչների անցուդարձը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր