ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հայաստանը նշում է Բանակի օրը
09:10, 28.01.2020 | mamul.am
10157 | 0

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:

Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման անցած ուղին բարդ էր. այն սկսվեց Արցախյան ազատամարտով, տարիների ընթացքում գրեց բազում հերոսական էջեր, ամրագրեց մեր հաղթանակն ու դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը:

Սրա համար մենք պարտական եք այն նվիրյալներին, ում սխրանքի, ինքնազոհության շնորհիվ այսօր ունենք մի կառույց, որին վստահում ու ապավինում են Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Այսօր երկրում տեղի կունենան տոնական միջոցառումներ: Ազատության հրապարակում, ժամը 15.00-ին տեղի կունենա ՀՀ զինված ուժերի կազմավորման 28 ամյակին նվիրված տոնական շքերթ, ժամը 15.30-ին՝ Հյուսիսային պողոտայում՝ տոնական համերգային ծրագիր: Տոնական միջոցառումները կեզրափակվեն ժամը 17.30-ին Ազատության հրապարակում կայանալիք գալա համերգով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր