ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Մահացել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը
17:20, 27.01.2020 | mamul.am
8138 | 0

90 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանը, տեղեկացնում է Ermenihaber-ը:

1930թ. ծնված բռնցքամարտիկի կարիերան տևել է 22 տարի: Բռնցքամարտիկն այդ ողջ ընթացքում անցկացրել է 200 սիրողական և 51 պրոֆեսիոնալ մենամարտ: Զաքարյանը Ստամբուլի և Թուրքիայի չեմպիոն դառնալուց հետո 1964-ին դարձել է Մերձավոր Արևելքի չեմպիոն: 1966թ. կարիերան ավարտած Զաքարյանն սկսել է մարզչական գործունեություն ծավալել:

Հաղորդվում է, որ հունվարի 25-ի երեկոյան մահացած Զաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ստամբուլի 3 խորան հայկական եկեղեցում հունվարի 29-ին ժամը 13-ին, որից հետո հանգուցյալի մարմինը կհուղարկավորվի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր