ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Բարոյական կարմիր գծերի ոտնահարումը քայքայում է հասարակությունը». Արման Աբովյան
22:40, 27.01.2020 | mamul.am
3748 | 1

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Երբ ինձ ասում են, որ «ատելություն չկա» և ատելության թեման հատուկ ներքաշվում է դաշտ` նեղ քաղաքական դիվիդենտ շահելու համար, ես ուղղակի ապշում եմ, քանի որ ատելությունը և անհանդուրժողականությունն այն չէ, երբ մարդիկ փողոցներում դանակով միմյանց վրա են հարձակվում, ատելությունն առաջին հերթին բարոյական կարմիր գծերի ոտնահարումն է, որը անխուսափելի քայքայում է հասարակությունը։ Նամանավանդ, երբ ատելությունը տարածվում է ընտանիքի անդամների վրա...Երեխաները, ընտանիքն այն սրբությունն է, որը ցանկացած դեպքում պետք է դուրս մնա տարատեսակ քաղաքական բախումներից։ Մի հարց. բա որ ինչ-որ մի աննորմալ ոգևորվի «վրա տալու» կոչերից և վնաս տա մարդկանց, ո՞վ է պատասխան տալու:
Շատ կարևոր մի պահ. մենք կարող ենք հազար անգամ դատապարտել ստեղծված իրավիճակը, բայց եթե մենք պայքարենք հետևանքների դեմ` անտեսելով ատելությունը գեներացնող պատճառները, ապա կկանգնենք շատ լուրջ և վտանգավոր զարգացումների առջև»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր