ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Դատապարտելի են նաև սխալված երիտասարդի վրա անմարդկային այս հարձակումները». Գայանե Մելքոմ Մելքոմյան
01:05, 28.01.2020 | mamul.am
6523 | 0

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ մեր ընդդիմադիր գործընկերները, մեկը մյուսին հերթ չտալով, քննադատում էին մեր խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանին` արդեն տխրահռչակ գրառման համար: Ասում էին` ատելության խոսքն անընդունելի է, անբարոյական է: Բայց արի ու տես` այսօր, երբ մեր խմբակցությունը դատապատող հայտարարությամբ հանդես եկավ և Հենրիկը, պատասխանատվություն ստանձնելով, ներողություն խնդրեց ու վայր դրեց մանդատը, մեր նույն գործընկերներն այլևս հետաքրքրված չեն թեմայով, անցել են այլ հարցերի` իրենց գրառումների տակ թողնելով Հենրիկի ու մեր խմբակցության հասցեին դեռ շարունակվող, հայհոյախառը մեկնաբանությունների մի ամբողջ շարան: Նրանք ամեն առիթով դժգոհում են իրենց հասցեին սոցցանցերում գրվող հայհոյանքներից, մեզ մեղադրում դա իբր խրախուսելու մեջ, բայց արի ու տես, որ առանձնապես մտահոգված չեն հենց իրենց իսկ պատերին իրենց գործընկերների հասցեին ուղղված հայհոյանքով ու բռնության խոսքով: Եվ սա առաջին անգամը չէ... Չէ, ձեզ ատելության խոսքը չի հետաքրքրում, ձեզ դուք և ձեր քաղաքական շահն է հետաքրքրում:

Ինչպես դատապարտելի են ընտանիքի թիրախավորումն ու բռնության որևէ դրսևորում, այնպես էլ` թեկուզ մեծապես սխալված երիտասարդի վրա անմարդկային այս հարձակումները, նրան հայհոյանքի ու սպառնալիքների թիրախ դարձնելը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր