ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Որոշ մարդիկ, ոնց որ, չափը գնալով անցան». Բաբկեն Թունյան
02:05, 28.01.2020 | mamul.am
8035 | 1

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ հասկանում՝ «Ֆեյսբուք»-ում հայհոյանք գրելը դարձել է ինքնահաստատվելու ձև՞։
Որոշ մարդիկ, ոնց որ, չափը գնալով անցան։ Կողքից նայողը չի հասկանա՝ սրանք հասարակական գործի՞չ են, քաղաքական գործի՞չ, ակտիվի՞ստ, թե՞ գողական։
Բայց պատասխանը շատ պարզ է. իրենք սովորական խուլիգան լակոտներ են, որոնց արածը ոչ մի «ենթամշակույթում» հարգանքի արժանի չի։ Էդ «պանյատներով» ապրող ոչ մի լուրջ մարդ իրեն թույլ չի տա հրապարակային բերանը մինչև Ամասիա բացի ու «Ֆեյսբուք»-ում «ռազբորկաներ» անի։
Ախր շատերիդ գիտենք. ձեր անցածն էլ, ձեր արժեքներն էլ, որակներն էլ։ Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել։
Դե էդ քֆուրախառն գրառումները լայքող «էլիտար» տիկնայք ուրիշ թեմա են։ Մեկ իրենց էնպես են պահում, ասես իրենց զգայուն, հայեցի ավանդապաշտ ականջները գռեհիկ խոսքերից թոշնում են, մեկ էլ ոգևորված հավանում են 7-հարկանի հայհոյանքները, տարածում ու հաճույքով քննարկում։
Էս ի՞նչ խառն եք։ Չե՞ք ուզում ֆբ-ից դուրս գաք մաքուր օդի։ Միգուցե օգնի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր