ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Հայտնաբերվել է ամենամահացու մոլորակը
00:35, 28.01.2020 | mamul.am
13800 | 0

ԱՄՆ Չիկագոյի համալսարանի աստղագետները պարզել են, որ KELT-9b էկզոմոլորակը, որը պատկանում է «տաք Յուպիտերների» դասին, այնքան տաք է, որ ջրածնի մոլեկուլները նրա մթնոլորտում քայքայվում են: Մահացու օդային շերտը անհնարին է դարձնում կյանքի ցանկացած ձևի գոյությունը, գրում է Phys.org կայքը: Աստղագետները դիտարկումները իրականացրել են Spitzer տիեզերական հեռադիտակի ինֆրակարմիր հնարավորությունների միջոցով: Պարզվել է, որ մոլորակի ցերեկային կողմում ջրածնի մոլեկուլները քայքայվում են և չեն կարողանում նորից ձևավորվել, քանի դեռ ցրված ատոմները նորից չեն հայտնվում ստվերում: KELT-9b-ի ջերմաստիճանը ռեկորդային բարձր է, սակայն նմանատիպ գործընթացներ նկատվել են թեʹ մյուս «տաք Յուպիտերների», թեʹ «ծայրահեղ տաք Յուպիտերների» վրա: KELT-9b-ն գտնվում է Երկրից 670 լուսային տարի հեռավորության վրա և իր չափերով երեք անգամ ավելի մեծ է, քան Յուպիտերը: Նրա մակերեսին ջերմաստիճանը հասնում է 4300 աստիճանի, քանի որ այն շատ մոտ է իր ծնողական աստղին, որի շուրջ պտույտը տևում է մեկ օր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր