ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ԱԱԾ-ն լծվել է «գողերին» բռնելու գործին. կազմվել են ցուցակներ. «Հրապարակ»
10:15, 28.01.2020 | mamul.am
13536 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքը փոթորկել է քրեական աշխարհը։ Նրանց «բռնելու» գործին է լծվել Ազգային անվտանգության ծառայությունը, որտեղ 2 ցուցակ են կազմել։ Մեկում 12 օրենքով գողերն են, մասնավորապես՝ Զապը, Սամվելիկը, Օշականցի Գևորիկը, Ալոն, Ժիրոն և այլք։ Սակայն այս ցուցակում է հայտնվել նաև մի քանի անուն, որոնք օրենքով գողեր չեն, բայց հեղինակություններ են, օրինակ՝ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը։

Մյուս ցուցակը, որտեղ քրեական հեղինակություններն են, ավելի մեծ է եւ գունեղ։ Ներառված են Հայաստանի «ավտարիտետները»՝ ըստ հիերարխիայի։ Արդեն գրել ենք, որ թիրախում հայտնվածների մի մասն արտագաղթում է երկրից, իսկ ովքեր չեն կարող մեկնել արտերկիր, տեղափոխվում են Արցախ։ «Գողերից» միակը, որ որոշել է մնալ ու նստել, Անդրանիկ Սողոյանն է՝ Զապը»:

Մանրամասները՝ թերթի համարումԼ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր