ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Թուրքական ռազմական շարասյունը հատել է Սիրիայի հետ սահմանը և ուղևորվել դեպի Իդլիբ նահանգի հարավ
11:00, 28.01.2020 | mamul.am
7332 | 1

Նախօրեին Թուրքիայի ռազմական շարասյունը հատել է Սիրիայի հետ սահմանը «Քաֆր Լուսեյն» անցակետում, որը գտնվում է Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում և ուղևորվել դեպի հարավ: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով «Մարդու իրավունքների պահման մոնիթորինգի սիրիական կենտրոն»-ին:

Ըստ հեռուստաալիքի, թուրքական շարասյունը բաղկացած է ռազմական 30 մեքենայից, այդ թվում`12 զրահատեխնիկայից, որոնք տեղափոխում են նյութատեխնիկական սարքավորումներ:

Ավելի վաղ Al Mayadeen հեռուստատեսությունը հաղորդել էր, որ սիրիական բանակի առաջատար ստորաբաժանումները երեք կողմից շրջապատել են Թուրքիայի «Ջեբհաթ ալ-Նուսրա» ռազմական դիտորդական կետը, որը գտնվում է Իդլիբ նահանգի հարավ-արևելքի Մաարեթ Նաամում։ Դեկտեմբերի 23-ին նահանգի հարավում գտնվող մեկ այլ թուրքական հենակետ արգելափակվել էր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր