ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Վերացրեք այդ մարմինը, պրծեք». Արմեն Դուլյան
17:10, 28.01.2020 | mamul.am
9945 | 2

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերացրեք, պրծեք... Սահմանադրական դատարանի նախագահի դեմ այս բառիս բուն իմաստով «երեխայական» պայքարն ուղղակի ծիծաղելի է... Վերացրեք այդ մարմինն ընդհանրապես դատական համակարգի վերաբերյալ հանրաքվեով... Պետք չի մեզ ոչ մի Սահմանադրական դատարան, ինչպես պետք չի նման մարմին ամերիկացիներին... Հայաստանի նման փոքր երկիրն իր խիստ սահմանափակ միջոցներով հիմա պահում է դատարանների քառաստիճան համակարգ՝ առաջին աստիճանի, երկրորդ աստիճանի, երրորդ աստիճանի և վերջապես Սահմանադրական դատարան... Լավ, էն ժամանակ, երբ անկախություն էինք հռչակում, այո՛, ուզում էինք ունենալ անկախության բոլոր ատրիբուտները, բայց հիմա հո խելոքացել ենք, հասկացել ենք, որ չենք ձգում, չենք կարող քառաստիճան դատական համակարգ ֆինանսավորել... Հանրաքվե կազմակերպեք և կտեսնեք, թե հայաստանցիներն ինչ մեծ հաճույքով կհրաժարվեն ոչ միայն Սահմանադրական դատարանից, այլև կքվեարկեն ընդամենն Առաջին ատյանի դատարան և Գերագույն դատարան ունենալու օգտին... Փորձեք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր