ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Նյու Յորքը դարձել է ֆինանսական ամենախոշոր կենտրոնը #Brexit-ի պատճառով. #Duff&Phelps
18:05, 28.01.2020 | mamul.am
5488 | 0

Նյու Յորքը Լոնդոնից խլել է ֆինանսական ամենամեծ կենտրոնի տիտղոսը Brexit-ի պատճառով։ Այս մասին վկայում են ֆինանսական հատվածի թոփ-մենեջերների հետ իրականացված հետազոտությունները, որը կատարել է Duff & Phelps քոնսալթինգային ընկերությունը:

Հարցվածների միայն 34%-ն է հայտնել, որ Լոնդոնը համաշխարհային առաջատար ֆինանսական կենտրոն է, իսկ 56%-ը գերադասում է Նյու Յորքը: 2018-ի համեմատ, Լոնդոնի դիրքերը վատթարացել են 19 տոկոսային կետով, Նյու Յորքը՝ բարելավվել է իր դիրքը 14 կետով։
Չնայած այն մտավախություններին, որ Brexit-ը ֆինանսական հաստատություններին կհանգեցնի Լոնդոնից ակտիվների և աշխատատեղերի տեղափոխմանը եվրոպական այլ ֆինանսական կենտրոններ, ներառյալ Ֆրանկֆուրտը, Փարիզը և Դուբլինը, Duff & Phelps-ի հարցումը ցույց է տալիս, որ այդ քաղաքներից ոչ մեկը չի կարող մրցակցել Նյու Յորքի կամ Լոնդոնի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր