Նյու Յորքը Լոնդոնից խլել է ֆինանսական ամենամեծ կենտրոնի տիտղոսը Brexit-ի պատճառով։ Այս մասին վկայում են ֆինանսական հատվածի թոփ-մենեջերների հետ իրականացված հետազոտությունները, որը կատարել է Duff & Phelps քոնսալթինգային ընկերությունը: Հարցվածների միայն 34%-ն է հայտնել, որ Լոնդոնը համաշխարհային առաջատար ֆինանսական կենտրոն է, իսկ 56%-ը գերադասում է Նյու Յորքը: 2018-ի համեմատ, Լոնդոնի դիրքերը վատթարացել են 19 տոկոսային կետով, Նյու Յորքը՝ բարելավվել է իր դիրքը 14 կետով։ |