ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Համար առաջին նախկին պաշտոնյան, որին օգտագործում են, Արթուր Վանեցյանն է». Էդգար Առաքելյան
03:15, 29.01.2020 | mamul.am
7012 | 1

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանեցյանի կերպարի ամբողջականությունը. ո՞վ էր Արթուր Վանեցյանը մինչև հեղափոխությունը։

Հանրային-քաղաքական լայն շրջանակների համար՝ ՈՉ ՈՔ։ Ունեցել է իր նեղ շրջապատը, այդ թվում ընկերական ու այդ ընկերներից մեկի՝ Ալեն Սիմոնյանի միջնորդությամբ ու ՀՀ վարչապետի շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում դարձավ երկրի կարևոր պաշտոնյաներից մեկն ու նաև՝ հանրային դեմք։ Ու հիմա էս մարդը նույն Ալեն Սիմոնյանին անվանեց նախկին ընկեր և, ավելին, մարդ, որին օգտագործում են։ Միգուցե ինքն էլ է ժամանակին օգտագործել իր և Ալենի ընկերական հարաբերությունները, սողոսկել իշխանական ճամբար՝ սեփական քողարկված պլաններով և օրակարգով, «ոչնչից» դարձել հանրային դեմք ու հետո որոշել` իսկ ինչո՞ւ ինքը չի կարող լինել երկրի ղեկավար ու հենց այստեղ էլ սայթաքել է:
Հ. Գ. Համար առաջին նախկին պաշտոնյան, որին այսօր օգտագործում են, հենց Արթուր Վանեցյանն է։ Թեմային կանդրադառնամ ավելի ուշ։ Իսկ սեփական քաղաքական թիմին ու ղեկավարին պաշտպանելը, տվյալ դեպքում Ալեն Սիմոնյանի կողմից, չի նշանակում օգտագործված լինել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր