ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Թրամփը և Էրդողանը քննարկել են Սիրիայի ու Լիբիայի իրավիճակը
12:35, 28.01.2020 | mamul.am
7738 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը: Այս մասին Twitter միկրոբլոգի իր էջում գրել է Սպիտակ տան խոսնակ Ջադ Դիրը:

Ըստ նրա, երկու նախագահներին հաջողվել է համաձայնության գալ Սիրիայում ընդհանուր նպատակների շուրջ։ Երկուսն էլ կարծում են, որ Իդլիբում բախումները պետք է ավարտվեն: «Երկու նախագահները քննարկել են Լիբիան արտաքին միջամտությունից ազատելու և հրադադարի հաստատման անհրաժեշտությունը»,- գրել է Դիրը:
Բացի այդ, Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել իր թուրք գործընկերոջը լուծել Միջերկրական ծովում Հունաստանի հետ տարածքային վեճը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր