ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Եթե քննադատեցիր, ձեռնաշղթաներով, ասֆալտին փռելով կբերեն 6-րդ վարչություն». Արսեն Բաբայան
14:40, 28.01.2020 | mamul.am
5170 | 1

Ինչպես արդեն հայտնել էինք, հասարակական գործիչ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ոստիկանության 6-րդ վարչություն: Իրավապաշտպան Արսեն Բաբայանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ձերբակալության պատճառները դեռևս հայտնի չեն: «Ընդհանրապես դիմակավորված, ձեռնաշղթաներով բերման են ենթարկում այն ժամանակ, երբ այդ պահին կատարվում է հանցագործություն կամ դրանից անմիջապես հետո: Տեսանյութը տեսաք՝ սա ակնհայտ ցույց է տալիս, որ քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու մի ձև է: Այսինքն, ցանկացած դեպքում, երբ քննադատում եք, կպառկեցնեն ասֆալտին ու ձեռնաշղթաներով կտանեն: Չգիտենք՝ ինչի համար է Նարեկ Մալյանը բերման ենթարկվել»,- հավելեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր