ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Թրամփը ոչ հարուստների համար կբարդացնի ԱՄՆ քաղաքացիություն ստանալը
18:45, 28.01.2020 | mamul.am
9051 | 0

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին բարդացնել ԱՄՆ-ում կացության թույլտվության ստացումը պետական աջակցության կարիք ունեցող ներգաղթյալների համար, հայտնում է Reuters-ը:

Ինը դատավորներից հինգը, այդ թվում` նախագահի կողմից նշանակված երկու դատավոր, կողմ են քվեարկել այս վիճահարույց օրենքին, որը միգրանտների իրավունքների պաշտպաններն անվանում էին «աղքատների դեմ զտիչներ»: Այժմ, այս որոշման դեմ հանվել է արգելքը, որը սահմանվել էր 2019-ի մի քանի նահանգների նախաձեռնությամբ և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից։
Պետությունը կկարողանա հրաժարվել օտարերկրացիներին գրին քարտ տրամադրելուց՝ նրանց անբավարար կրթության մակարդակի, անգլերենի իմացության կամ տարիքային անհամապատասխանության պատճառով, այն գործոնների, որոնք կանխատեսում են, որ երկրի ապագա բնակչի համար անհրաժեշտ կլինի անշարժ գույքի վաուչերներ, անվճար բժշկական ապահովագրություն և սոցիալական աջակցության այլ ծրագրերին մասնակցելուց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր