ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
2 դանակահարված դատապարտյալ բանտից տեղափոխվել է բժշկական կենտրոն
20:00, 28.01.2020 | mamul.am
5605 | 0

Այսօր՝ հունվարի 28-ին, դանակահարութուն է տեղի ունեցել Նուբարաշենի բանտում: Ժամը 01:30-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բանտի թիվ 57 խցի դատապարտյալների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ժամը 03:10-ի սահմաններում «կրծքավանդակի կտրած-ծակած վերք, ձախակողմյան պնեմաթորաքս, ձախ սրունքի կտրած վերք, աջակողմյան թոքի սալջարդ, ներորովայնային արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 43 բժիշկների հերթպահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Կարճ ժամանակ անց, այս անգամ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ձեռքի կոտրվածք, ձախ նախաբազկի, աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ մեկ այլ քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մղդեսյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորներն են՝ 44-ամյա Ռաֆայել Ա.-ն և 46-ամյա Հակոբ Վ.-ն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր