ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ իրենք ուզում են, թե չեն ուզում ինձ հետ աշխատել». Հրայր Թովմասյան
23:35, 28.01.2020 | mamul.am
10617 | 0

«Այսօր ես ինքս ինձ չեմ հարգի, եթե հետնահանջ կատարեմ այն խնդիրներից, գործից, որը ինձ է վերապահված»,- 168 TV-ի եթերում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Հարցին, թե իր ընտանիքի անդամները, հարազատները նո՞ւյնպես նույն կարծիքին են՝ հաշվի առնելով բնակարանում իրականացված խուզարկությունը և հարցաքննությունները, Թովմասյանը պատասխանել է, որ ընտանիքը ըմբռնումով է մոտենում այդ ամենին:

Դիտարկմանը, թե իրեն չի՞ կանգնեցնելու այն փաստը, որ ներկայիս իշխանությունը չի ցանկանում աշխատել իր հետ, Թովմասյանն ասել է. «Իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ իրենք ուզում են, թե չեն ուզում ինձ հետ աշխատել: Իսկ իրենց էդ ո՞ր լիազորության մեջ է գրված: Կարող եք նաև հակառակ հարցադրումն անել. իսկ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է նրանց հետ աշխատել: Երեք իշխանության ճյուղերից մեկի ղեկավարն ինքն է, մյուսինը՝ ես, և որքան ինքը կարող է ուզել կամ չուզել, նույնքան՝ ես: Բայց դրանք այս հարցում տասներորդական են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ իրենք ուզում են, թե չեն ուզում ինձ հետ աշխատել». Հրայր Թովմասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր