ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հայ երիտասարդ ջութակահարը՝ «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»
23:15, 28.01.2020 | mamul.am
6365 | 0

Հայ երիտասարդ ջութակահարը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»։ Հայ երաժիշտները մեկ անգամ չէ, որ հայտնի են դարձել համաշխարհային հեղինակավոր բեմերում՝ վաստակելով խստապահանջ հանդիսատեսի ճանաչումն ու սերը և հռչակ բերելով նաև մեր երկրին: Համաշխարհային ճանաչում վայելող հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ» կոչմանը շվեյցարական Credit Swiss-ի կողմից կազմակերպված ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։ Հայ ջութակահարին մրցանակը շնորհվել է հունվարի 18-ին Վիեննայում։

Նրա օգտին են քվեարկել մշակութային գործիչներ՝ Լյուցեռնի համաժողովի գործադիր և գեղարվեստական տնօրեն Միխայիլ Գաֆլիգերի գլխավորությամբ։ Մրցանակից բացի ջութակահարը ստացել է նաև 75 հազար շվեյցարական ֆրանկ, որը երաժշտական ոլորտում ամենաթանկ պարգևեներից մեկն է։ Սա նշանակում է նաև, որ ջութակահարը ելույթ կունենա Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբում, որի ելույթը կկայանա սեպտեմբերի 13-ին ՝ Գուստավ Դուդամելի դիրիժորությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր