ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այս իշխանությունը պետությո՞ւն է կառավարում, թե՞՝ «Ֆեյսբուք»». Անի Սամսոնյան
00:05, 29.01.2020 | mamul.am
4864 | 0

Կապանում ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կիսում է Լենա Նազարյանի տեսակետը, և, որ կան քաղաքական ուժեր, որոնց գործունեության կերպը եղել է իշխանության հետ առևտուր անելը, և հիմա, նոր պայմաններում, երբ իշխանությունը մերժում է որևէ առևտուր, նրանք չեն կարողանում իրենց գտնել այս նոր իրավիճակում:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը 168 TV-ի եթերում ասել է. «Լավ կլիներ՝ պարոն Փաշինյանը հստակեցներ՝ ո՞ր քաղաքական ուժերին է ուղղված իր խոսքը, ո՞ր ուժն է որոշել, որ պետք է ծառայություն մատուցի կամ առևտրի գնա իշխանությունների հետ, հստակ անուններ նշվեին, որպեսզի մարդկանց մոտ էլ ենթադրություններ չառաջանային: Հակառակ դեպքում՝ ես դա համարում եմ մերկապարանոց հայտարարություն: Ինչ վերաբերում է տիկին Նազարյանին, նախ՝ ես կասկածում եմ, որ այդ ելույթի խոսքերն ինքն էր գրել: Երկրորդ՝ տիկին Նազարյանին արդեն ասել ենք, որ հակառակը՝ իրենք են խցանվել 2018թ. ապրիլ-մայիս ամիսներում, չեն կարողանում դուրս գալ այդ հեղափոխական վիճակից, իրենք չեն կարողանում ցուցաբերել պետականաշինական մոտեցում, պետականամետ գաղափարները չեն կարողանում կյանքի կոչել, ժողովրդավարությունը մնացել է էմոցիոնալ մակարդակում, և հեղափոխությունն անընդհատ փորձում են օգտագործել որպես թաշկինակ՝ մարդկանց բանականությունը լռեցնելու, զգացմունքներն արթնացնելու և, ըստ այդմ՝ նաև յուրաքանչյուր կառուցողական խոսք նսեմացնելու օրինակով»:

Նրա խոսքով՝ եթե ԱԺ նախագահն ընդդիմության հետ խոսում է «Ֆեյսբուք»-ի և մուլտֆիլմերի միջոցով, ապա դա արդեն «անլրջության գագաթնակետն է»:

«Երբեմն մտածում եմ՝ այս իշխանությունը պետությո՞ւն է կառավարում, թե՞ Ֆեյսբուք է կառավարում, որովհետև այն բոլոր գործողությունները, հայտարարությունները, որոնք պետք է ուղղված լինեն հանրությանը, իրականացվում են Ֆեյսբուքի միջոցով: Ընդ որում՝ այնքան է խորանում այդ կռիվը, որ քաղաքական խոսույթն իջնում է նվազագույն մակարդակի»,-ասել է Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Այս իշխանությունը պետությո՞ւն է կառավարում, թե՞՝ Ֆեյսբուք». Անի Սամսոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր