ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հրայր Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին
23:45, 28.01.2020 | mamul.am
5375 | 0

«Ես Հայաստանում թշնամիներ չունեմ և որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չեմ կարող ունենալ»,- 168 TV-ի եթերում ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։

«Ես՝ որպես ՍԴ նախագահ, իրավունք չունեմ որևէ մեկի հետ լարված հարաբերություններ ունենալ։ Իմ լիազորությունները նման բան չեն ենթադրում։ Ես հարգանք ունեմ պետական ինստիտուտների նկատմամբ։ Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, իմ արժանապատվությանը հասցված վիրավորանքին, ապա ինձ կարող եմ պահել այնպես, ինչպես կպահեր ցանկացած հայ տղամարդ, ուստի այդ հարաբերությունները կբնութագրեմ ինստիտուցիոնալ, ինչը որ նախատեսված է մեր Սահմանադրությամբ՝ ինչպիսին կարող են լինել ՍԴ նախագահի և վարչապետի միջև հարաբերությունները», - ասել է ՍԴ նախագահը՝ հավելելով, որ վարչապետի հետ անձնական հարաբերություններ չունի։

Նրա խոսքով՝ այդուհանդերձ, լարված հարաբերությունները չեն կարող որևէ բիծ թողնել իր աշխատանքի և լիազորությունների վրա. «Եթե մի տեղ անձնականը վեր դրեցինք պետականից, այդ դեպքում պետությունը կավարտվի», - նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հրայր Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր