ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հրայր Թովմասյանը՝ գրչի հայտնի պատմության մասին
00:20, 29.01.2020 | mamul.am
6742 | 0

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է գրչի հայտնի թեմային. «Գրիչը չի կարող դառնալ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարց։ Չեմ ուզում դրա մասին ընդհանրապես խոսել։ Պետական այրերին հորդորում եմ ձեռնպահ մնալ այդ մասին քննարկումներից, որովհետև արժեզրկվում են ինստիտուտները...: Եթե կողքդ նստած է գործընկեր, որի գրիչը չի գրում կամ կորչում է և դու իրեն ես փոխանցում քո գրիչը, տեսնում ես, որ իր մոտ այլևս գրիչ չկա ու սա պետք է համարել քծնանք, ապա համարեք, որ ես այս աշխարհի վերջին քծնողն եմ, եթե սա համարեք քաղաքավարական ժեստ, ես կընդունեմ և եկեք այս դիսկուրսը փակենք»,-ասել է նա:
Հարցին, թե, ի վերջո, որքա՞ն արժեր այդ գրիչը, Թովմասյանն ասել է, որ ամաչում է այդ մասին խոսել, և անգամ մոռացել է, որ գրիչ է տվել վարչապետին։
«Հիշում եմ մի դեպք, որ նախարար էի, ԱԺ-ում պատգամավորներից մեկն ասաց՝ «փողկապդ լավն է», հանեցի իրեն նվիրեցի։ Հիշում եմ, որ աշխատասենյակումս մի շախմատ կար, ընկերներիցս մեկն ասաց՝ «ինչ լավն ա», նվիրեցի։ Սիրում եմ նվերներ տալ, չեմ ժխտի՝ սիրում եմ նաև ստանալ, բայց ես նույնիսկ դա նվեր չեմ համարի», - ասել է Թովմասյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՍԴ նախագահն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Վարչապետը գրառմանը կից հրապարակել էր ՍԴ նախագահի գրիչը՝ գրելով, որ այն նվեր է ստացել որպես քծնանք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հրայր Թովմասյանը՝ հայտնի գրչի պատմության մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր