Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է գրչի հայտնի թեմային. «Գրիչը չի կարող դառնալ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարց։ Չեմ ուզում դրա մասին ընդհանրապես խոսել։ Պետական այրերին հորդորում եմ ձեռնպահ մնալ այդ մասին քննարկումներից, որովհետև արժեզրկվում են ինստիտուտները...: Եթե կողքդ նստած է գործընկեր, որի գրիչը չի գրում կամ կորչում է և դու իրեն ես փոխանցում քո գրիչը, տեսնում ես, որ իր մոտ այլևս գրիչ չկա ու սա պետք է համարել քծնանք, ապա համարեք, որ ես այս աշխարհի վերջին քծնողն եմ, եթե սա համարեք քաղաքավարական ժեստ, ես կընդունեմ և եկեք այս դիսկուրսը փակենք»,-ասել է նա: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՍԴ նախագահն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Վարչապետը գրառմանը կից հրապարակել էր ՍԴ նախագահի գրիչը՝ գրելով, որ այն նվեր է ստացել որպես քծնանք։ Մանրամասները՝ տեսանյութում: |