Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.37, EUR 516.69, RUB 7.50, GBP 617.34
0 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հրայր Թովմասյանը`վարչապետի դեմ դատական հայց ներկայացնելու մասին
00:35, 29.01.2020

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, 168 TV-ի եթերում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությանը, ասել է. «Միգուցե այդ պահին էմոցիոնալ էի, խոսեցի դատարան դիմելու մասին, բայց կարծում եմ՝ հանրությանը պարզ դարձավ և այս հարցի պատասխանը բոլորը ունեն»:

Հարցին, թե չի՞ պատրաստվում դիմել դատարան, Թովմասյանը պատասխանել է․ «Չեմ կարող ասել դեռևս, կքննարկեմ իմ փաստաբանական խմբի հետ և կորոշեմ։ Բայց դա չէր ինձ համար կարևոր։ Ինձ համար իմ արժանապատվությունն, իմ անունը, իմ հեղինակությունն է միշտ կարևոր եղել և որևէ կապ չի ունեցել իմ զբաղեցրած պաշտոնի հետ։ «Քծնանքը» և «տղամարդկությունը» իրար հետ անհամատեղելի բառեր են։ Չեմ սիրում էդ բառը»,-ասել է նա:

Ավելի վաղ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել պատրաստել հայցադիմումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Հրայր Թովմասյանն էլ 20 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ փաստական տվյալով ապացուցելու ասածը, այլապես կդիմի դատարան:

Մանրամասները` տեսանյութում:

Հրայր Թովմասյանը`վարչապետի դեմ դատական հայց ներկայացնելու մասին
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր