Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.60, EUR 528.57, RUB 7.09, GBP 617.68
+7 °C, +1 °C ... +11 °C Վաղը`+9 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մենք իրավական պետությո՞ւն ենք, թե՞ քրեական ենթամշակույթին հատուկ «պանյատներով» ենք խոսում». ՍԴ նախագահ
00:50, 29.01.2020

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, 168 TV-ի եթերում պատասխանելով հարցին, թե արդյոք անձամբ ՀՀ վարչապե՞տն է ղեկավարում իր դեմ արշավը, պատասխանել է. «Չեմ ուզում հավատալ այն հրապարակումներին, որ վարչապետի մոտ եղել է խորհրդակցություն, նա այցելել է կոնկրետ մարմիններ: Շնորհակալ եմ, որ հենց սկզբից իմ հրաժարականը չեն պահանջել, բայց ներողություն եմ խնդրում՝ ինչի իշխանություններն իրավուքն ունեի՞ն իմ հրաժարականը պահանջելու։ Մենք իրավական պետությո՞ւն ենք, թե՞ քրեական ենթամշակույթին հատուկ «պանյատներով» ենք խոսում։ Վախերի մասին. ՍԴ-ն «բոբո» չի, և ՍԴ-ից պետք չէ վախենալ։ ՍԴ-ն բոլորին միայն ու միայն օգնում է։ Վախերի շրջանակն անհեթեթությունների մասին է խոսում», - ասել է նա։

Հարցին, թե ինչո՞վ է ՍԴ-ն սպառնում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը կորցնելուն, Հրայր Թովմասյանը պատասխանել է, որ քանի դեռ նա ունի մեծամասնություն, իր իշխանությանը որևէ սպառնալիք չի կարող լինել. «Խորհուրդ կտամ հանգիստ մնալ։ ՍԴ-ից վտանգ չկա։ ՍԴ-ն որևէ անձի, պետական շահի դեմ երբեք որևէ որոշում չի կայացնելուլ», -ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մենք իրավական պետությո՞ւն ենք, թե՞ քրեական ենթամշակույթին հատուկ «պանյատներով» ենք խոսում». ՍԴ նախագահ
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր