ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ռեֆորմների փոխարեն դեռևս տեսնում ենք տարբեր ձևերով դրսևորվող պայքար հների դեմ». ԼՀԿ
13:20, 29.01.2020 | mamul.am
3222 | 1

«Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է գործադիր իշխանությունն անդրադառնում միայն ՍԴ-ին, այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ընդհանուր առմամբ դատական իշխանության հանդեպ անվստահությանը: Մեր դատական համակարգն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում արդյունավետ արդարադատություն իրականացնել: Այստեղ մեղավորը ոչ թե ՍԴ-ն է, այլ ամբողջ դատական համակարգը: Եվ սա մոռանալ ու կենտրոնանալ միայն ՍԴ-ի վրա, սխալ մոտեցում է ոչնչի չի տանելու». հունվարի 29-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նրա գործընկեր Գևորգ Գորգիսյանն էլ լրացրեց, թե հեղափոխությունից հետո անցել է ավելի քան 1,5 տարի, սակայն բարեփոխումների փոխարեն դեռևս տեսնում ենք տարբեր ձևերով դրսևորվող պայքար հների դեմ:

«Այդ պայքարն արդեն ուշացած է: Մեր հանրությունն իրական ռեֆորմների է սպասում: Եվ այդ ռեֆորմները թողած՝ քաղաքական մեծամասնությունն իր ողջ ռեսուրսը կենտրոնացրել է միայն ՍԴ դեմ պայքարելու համար: Այստեղ երկակի ստանդարտ կա. եթե ուզում ենք, որ հները չլինեն, ապա դա ինչո՞ւ է վերաբերում միայն ՍԴ-ին»,- հարցադրեց նա:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ՍԴ նախագահը կեղծիքներով է ընտրվել, Գորգիսյանն ասաց, թե երկրի առաջին դեմքը չունի իրավունք՝ անել հայտարարություններ, եթե դրա տակ չկան իրավական հիմնավորումներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր