ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Գեղարքունիքում Mercedes-ը բախվել է քարերին և կողաշրջվել. 3 տարեկան տղան տեղում մահացել է. կան վիրավորներ
14:10, 29.01.2020 | mamul.am
7517 | 0

Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, որը 3 տարեկան տղա է, տեղում մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Գեղարքունիքում Mercedes-ը բախվել է քարերին և կողաշրջվել. 3 տարեկան տղան տեղում մահացել է. կան վիրավորներ
Գեղարքունիքում Mercedes-ը բախվել է քարերին և կողաշրջվել. 3 տարեկան տղան տեղում մահացել է. կան վիրավորներ
Գեղարքունիքում Mercedes-ը բախվել է քարերին և կողաշրջվել. 3 տարեկան տղան տեղում մահացել է. կան վիրավորներ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր