ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ադրբեջանը՝ ամենաթշնամական երկիր մամուլի համար․ ԵԽԽՎ զեկույց
14:55, 29.01.2020 | mamul.am
5775 | 0

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ դադարեցնել բռնաճնշումները լրագրողների նկատմամբ, ապահովել խոսքի և լրատվամիջոցների ազատությունը, իրական քայլեր նախաձեռնել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած սեփական պարտավորությունների կատարման համար մամուլի ազատության ու անվտանգության ոլորտում։ Այս մասին ասված է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հունվարի 28-ին ընդունված «Մեդիայի ազատության ու լրագրողների անվտանգության սպառնալիքները Եվրոպայում» բանաձևում: Բանաձևի հեղինակը բրիտանացի պատգամավոր Ջորջ Ֆուլքեսն է, գրում է Turan գործակալությունը։
Զեկույցի բանաձևի մի մասում առանձին անդրադառնում են Ադրբեջանում տիրող իրավիճակին: Պաշտոնական Բաքվին կոչ են անում արմատապես փոխել թշնամական միջավայրը, որը լրջորեն սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը:
Անթույլատրելի է, որ Եվրոպայում տասնյակ լրագրողներ ենթարկվում են ֆիզիկական բռնությունների, կամայական բանտարկության և նույնիսկ սպանությունների, այս հանցագործությունների համար պատասխանատուները հիմնականում մնում են անպատիժ: Զեկույցում նշվում է, որ սպառնալիքները, ոտնձգությունները, իրավական և վարչական սահմանափակումները և լրագրողների վրա քաղաքական և տնտեսական չափազանց մեծ ճնշում են գործածվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր