ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ կսահմանի․ կանխատեսում
16:30, 29.01.2020 | mamul.am
8125 | 0

Հաջորդ տասնամյակի ընթացքում ԱՄՆ պետական պարտքը ռեկորդային աճ կգրանցի՝ հետպատերազմյան ժամանակահատվածից հետո: Այս կանխատեսումներով զեկույցը հրապարակվել է Կոնգրեսի բյուջեի գրասենյակի վերլուծաբանների կողմից, համապատասխան փաստաթուղթը հրապարակված է գերատեսչության կայքում:

Տասնամյակի ընթացքում ՀՆԱ-ի ներկայիս 81%-ից պետական պարտքը կավելանա՝ հասնելով 98%-ի: Վերջին անգամ պետական պարտքը նման մեծության գրանցվել է 1946-ին։ Կոնգրեսի բյուջեի գրասենյակը կարծում է, որ աճը չի դադարի, և մինչև 2049-ը պետական պարտքը կհատի 180%-ը, որը կլինի առավելագույն ցուցանիշը բոլոր ժամանակների համար:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանները կանխատեսում են բյուջեի պակասուրդի ռեկորդային աճ: Ըստ նրանց հաշվարկների՝ ամեն տարի բյուջեի ծախսերը կգերազանցեն եկամուտները մեկ տրիլիոն դոլարով, իսկ միջին մեկ տասնամյակի ընթացքում տարբերությունը կկազմի 1,3 տրիլիոն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր