ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Էլիտա»-ի երեխաների կլանն Արցախի զորամասում ու առեղծվածային ինքնասպանությունները. հետաքննություն
22:40, 03.02.2020 | mamul.am
58190 | 1

Auroranews․am-ը տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների մասին։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ։

«Հարուստների երեխեքին ուղարկում են այս զորամաս, որ ասեն Ղարաբաղում է ծառայում, բայց դիրքեր էլ չեն բարձրանում»,- նշեց մեր զրուցակիցը, ում անձնական տվյալները հասկանալի պատճառներով գաղտնի են պահվում։

Ստորև ներկայացված է ՊԲ նշված զորամասի զինծառայող Արայիկ Սարգսյանի լուսանկարը, որն, ըստ աղբյուրի, համարվում է զորամասի ամենավտանգավոր զինծառայողը։

Արայիկ Սարգսյան

«Զբաղվում է դրամահավաքությամբ, իր գլխավորած խմբին են տրամադրել զորամասի 4-րդ դիվիզիոնի շենքը, որը պետությունը նոր է վերանորոգել։ Արայիկը ամեն ամիս գումար ստանալու օրը զինվորներին հավաքում է ու «լոլո» կարդում, գումարը պահանջում, զինվորներն էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար իրենց հասանելիք գումարները նրանց են տալիս»,- ասել է կայքի աղբյուրը՝ հավելելով, որ «արտոնյալ» զինծառայողները «գումար են աշխատում» նաև զինվորների ձեռքից նոր համազգեստները վերցնելով, ապա զորամասի ներսում վաճառելով:

Նկարում ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի տղան է՝ Ռուբեն (ձախից՝ առաջինը), նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին՝ Դավիթ Մովսիսյանը (ձախից՝ երկրորդը), ձերբակալվել է զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով), դիվիզիոնի «ասող» Արայիկ Սարգսյանը (ձախից՝ երրորդը), Վաչ Հայրապետյանն (ձախից՝ չորրորդը) ու Խաչիկ Գասպարյանը (ձախից՝ հինգերորդը, նույն գործով մյուս ձերբակալվածը)։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր