ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Թուրքիայի բնակչությունը հասել է 83 միլիոնի
19:05, 04.02.2020 | mamul.am
6781 | 0

Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2019 թվականին Թուրքիայի բնակչության քանակի վերաբերյալ տվյալներ, որոնք մշակվել են ըստ բնակության հասցեների, գրում է Ermenihaber-ը։

Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը 2018 թվականի համեմատ աճել է 1 միլիոն 151 հազարով՝ հասնելով 83 միլիոն 154 հազար 997-ի։ Բնակչության 50.2%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 49.8%-ը՝ կանայք։
Ավելացել է նաև Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը։ Ավելանալով 320 հազար 146 մարդով՝ այն կազմել է 1 միլիոն 531 հազար 180։

Բնակչության աճի տեմպը Թուրքիայում կազմել է 13.9%։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիայում գյուղական բնակավայրերը աստիճանաբար դատարկվում են։ Գյուղական բնակչության թիվը կրկին նվազել է։ Այն կազմում է ընդհանուր բնակչության 7.2%-ը։ 2018 թվականին այդ ցուցանիշը 7.7% էր։
Թուրքիայի ամենափոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգը Թունջելին է (Դերսիմ)։ Ալևի դարձած կամ ծպտյալ հայերի, նաև զազաների կենտրոններից մեկը համարվող պատմական Դերսիմում ապրում է 84 հազար 843 մարդ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր