ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Փելոսին պատռել է Թրամփի ելույթի տեքստը
10:15, 05.02.2020 | mamul.am
16626 | 0

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կոնգրեսում ամենամյա ելույթից հետո, պատռել է նրա ելույթի տեքստը:

Թրամփն իր ելույթից մի քանի րոպե առաջ խոսնակին էր փոխանցել տեքստի կրկնօրինակը: Այդ պահին Փելոսին մեկնել է ձեռքը, սակայն նախագահը հրաժարվել է ձեռքսեղմումից և արագ շրջվել է:
Նախագահի ելույթի ավարտից հետո, խոսնակը, ով կանգնած էր նրա ետևում, սեղանից վերցրել է տեքստի կրկնօրինակը և պատռել:
«Քաղաքավարի էր՝ հաշվի առնելով առկա այլընտրանքները»,-հայտարարել է Փելոսին։

Փելոսին պատռեց Թրամփի ելույթի տեքստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր