ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Հարյուրավոր մարդիկ ԱՄՆ-ում վարակվել են նորովիրուսով՝ խաղատուն այցելելուց հետո
14:30, 08.02.2020 | mamul.am
11193 | 0

Առնվազն 200 մարդ է վարակվել նորովիրուսով, երբ ԱՄՆ Լուիզիանա նահանգի Լեյք Չարլզ քաղաքի խաղատներից մեկն են այցելել: Այս մասին հաղորդել է ամերիկյան WVUE հեռուստաալիքը։

Դրա համաձայն՝ վարակի դեպքերը տեղի են ունեցել նախորդ շաբաթ L'Auberge խաղատանը: Նահանգի առողջապահության հարցով ղեկավար Լեյսի Կավանոն հայտարարել է, որ վիրուսը շատ վարակիչ է: «Այս պահին կարևոր չէ, թե ինչպես է այն սկսվել»,- հայտարարել է նա:

Նորովիրուսն առաջացնում է սուր աղիքային վարակ, որը երբեմն անվանում են աղիքային կամ ստամոքսային գրիպ: Վիրուսով կարելի է վարակվել ուտելիս ու խմելիս, ինչպես նաև կենցաղային իրերի, սպասքի միջոցով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր