ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կանխատեսվել է նավթի պահանջարկի գագաթնակետը․ #IMF զեկույց
18:30, 08.02.2020 | mamul.am
8666 | 0

Նավթի համաշխարհային պահանջարկը կհասնի իր գագաթնակետին 2041 թվականին: Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցում: Պահանջարկը կկազմի օրական մոտ 115 միլիոն բարել, մինչդեռ ներկայում այն մոտ 100 միլիոն բարել է: ԱՄՀ-ն կանխատեսում է, որ հետագա աճն էներգիայի սպառման արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված չի լինի: Ըստ զեկույցի՝ պահանջարկի նվազումն ամենից շատ կանդրադառնա նավթ արտահանող երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի, Քաթարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Քուվեյթի և Օմանի վրա: Այս երկրները կարող են մինչև 2034 թվականը ծախսել իրենց խնայած երկու տրիլիոն դոլարը, քանի որ երկրների տնտեսությունները հիմնականում կենտրոնացած են ածխաջրածինների արտահանման վրա, որի հասույթը մինչև 2050 թվականը կնվազի 23-ից 10 տոկոս ՀՆԱ-ի համեմատությամբ: ԱՄՀ-ն արաբական երկրներին խորհուրդ է տալիս պահպանել խնայողական քաղաքականությունը, ձեռնարկել լայնածավալ տնտեսական բարեփոխումներ և դիվերսիֆիկացնել տնտեսությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր