Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 910-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: Նախօրեին հայտնի էր երկրում 811 մահացածների մասին: Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարելու համար արդեն ծախսել են ավելի քան 10 միլիարդ դոլար։ Լոնդոնի «Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի» մասնագետների կարծիքով, մինչև փետրվարի երկրորդ կեսը վիրուսը կհասնի տարածման գագաթնակետին: Մաթեմատիկական մոդելի հիման վրա արված հետազոտության համաձայն վարակակիրների թիվը գերազանցելու է 500 հազարը: |